Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ

Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանումը համարում է մեր երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք և վիրավորանք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։


«Մենք սպասում ենք TASS լրատվական գործակալության կողմից ներողությանը և համապատասխան ուղղմանը այս հարցի վերաբերյալ։ Մենք կցանկանայինք տեղեկացնել ռուսական կողմին, որ ակնկալում ենք, որ նրա պաշտոնական մարմինները դադարեցնեն ադրբեջանական տեղանունների աղավաղումը և մեր տարածքները նախկին անջատողական, այսպես կոչված, ռեժիմի կողմից օգտագործված անուններով անվանակոչելը: Եթե նման դեպքերը կրկնվեն, դա կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, նույնպես Ռուսաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր անվանակոչի իրենց սկզբնական անուններով»,- ասել է Այխան Հաջիզադեն։


Նրա խոսքով՝ հակառակ դեպքում, օրենսդրության համաձայն, Ադրբեջանում «ՏԱՍՍ»-ի գործունեության դեմ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:



Քաղաքականություն