ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Российская газета» պարբերականում հոդված է հրապարակել։ «Հելսինկյան ակտի կես դարը. ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում նախարարը նշել է, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի չէր արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում։
«ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում նույնպես ձախողվեց։ Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության պայմաններ, և այն բանից հետո, երբ դրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն կորցրեց իր ողջ իմաստը»,- գրել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ապագա չունի, եթե ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրները վերջապես խախտեն կոնսենսուսի կանոնը և շարունակեն օգտագործել Վիեննայի հարթակը որպես իրենց սեփականություն՝ Ռուսաստանին և այլ «անհնազանդ» երկրներին դիվայինացնելու և Կիևում իրենց հովանավորյալներին պաշտպանելու լայնածավալ քարոզչական արշավի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ադրբեջանի ԱԳՆ․ եթե ռուսական կողմը ներողություն չխնդրի կձեռնարկվեն համապատասխան միջոցներ
Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը, ադրբեջանական Խանքենդի քաղաքի Ստեփանակերտ վերանվանու...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Թեհրանը պայքարում է սուր ջրային ճգնաժամի դեմ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ջուրը կարող է սպառվել մի քանի շաբաթվա ընթացքում, երկիրը տառապում է ջրային լուրջ ճգնաժամից, հա...