Քաղաքականություն
Մենք հույս ունենք խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, բայց առաջընթաց չենք տեսնում. Ռուբիո
Mariam Z.
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ վերջին շփումները առաջընթաց չեն բերել Ուկրաինայում հրադադարի հարցի շուրջ: Նրա խոսքով՝ դիվանագիտական փորձերին չնայած, ռուսական կողմը չի ցուցաբերում խաղաղ կարգավորման նկատմամբ հետաքրքրություն, և ուկրաինական քաղաքների ռմբակոծությունը շարունակվում է:
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահն ունի «շատ տարբերակներ» ճնշումը մեծացնելու համար՝ սկսած ռուսական նավթի առևտրի դեմ երկրորդական պատժամիջոցներից մինչև ոլորտային և բանկային սահմանափակումներ: «Մենք հույս ունենք խուսափել դրանից և գտնել խաղաղության ուղի, բայց ոչ ոք հավերժ չի սպասի», - ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը. փաստաբանը մանրամասներ է հայտնել
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
5.0