Քաղաքականություն

Թրամփը Ռուսաստանին 10-12 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար

Marine 1 րոպե 12 դիտում
Թրամփը Ռուսաստանին 10-12 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար

Թրամփը Ռուսաստանին 10-12 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու համար:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը: 


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը նա լրագրողներին հայտնել էր, որ հիասթափված է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է հակամարտությունը կարգավորելու համար նրան տրված 50-օրյա ժամկետը։ Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ ինչ ժամկետի մասին է խոսքը: 


«Ես նոր վերջնաժամկետ կսահմանեմ՝ 10 կամ 12 օր՝ սկսած այսօրվանից», - ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարի այսօր կամ վաղը:


«Սպասելու պատճառ չկա…. Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը: 


Հուլիսի 14-ին Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի 50 օրվա ընթացքում, ապա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կտարածվեն Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250