
Հարցված եվրոպացիների մեծ մասը չգիտի, թե ովքեր են Ռյուտեն և Կալլասը

Եվրոպացիների ավելի քան 40%-ը երբեք չի լսել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առանցքային դեմքերի մասին, ինչպիսիք են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը: Այս մասին են վկայում է «միջազգային եվրոպական շարժում» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները։
Հետազոտության տվյալներով՝ եվրոպական առաջատար քաղաքական գործիչների շարքում լայն հանրությանը առավել հայտնի է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը. նրա մասին "ավականին շատ գիտեն՝ հարցման մասնակիցների 48 տոկոսը, ևս 23 տոկոսը լսել և մի փոքր գիտեն նրա մասին:
Մինչդեռ հարցման մասնակիցների 41 տոկոսը երբեք չի լսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասին, 45 տոկոսը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլի, 48 տոկոսը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կաե Կալլասի մասին:
Հարցվածների ևս 17 տոկոսը հայտարարել է, որ իրենց հայտնի են միայն այդ քաղաքական գործիչների անունները։
Հարցումն անցկացվել է հունիսի 3-10-ը ԵՄ 7 խոշորագույն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի 3,5 հազար քաղաքացիների շրջանում: