Իրանը մահապատժի է ենթարկել երկու ընդդիմադիր ակտիվիստների

«Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը հաղորդել է, որ Իրանի կառավարությանը դեմ հանդես եկող «Իրանի ժողովրդական մոջահեդների կազմակերպություն» ձախակողմյան արմատական խմբավորման երկու անդամներ մահապատժի են ենթարկվել այսօր առավոտյան։


Մահապատժի ենթարկված տղամարդիկ զբաղվել են ձեռքի նռնականետերի և ականանետերի արտադրությամբ՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա «կույր» հարձակումների համար։


«Ֆարդին անունով հայտնի Մեհդի Հասանին և Բեհրուզ Էհսանի-Իսլամլուն, որը հայտնի է Բեհզադ անունով, ԻԺՄ ահաբեկչական խմբավորման գործակալներ էին, որոնք իրականացրել են հարձակումները և այսօր առավոտյան դատավարությունից հետո կախաղան են բարձրացվել», - նշվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ձերբակալությունից հետո խմբի անդամներից առգրավվել են հրազեն, զինամթերք, ականներ պատրաստելու սարքավորումներ և արտաքին տեսքը փոխելու պարագաներ։


ԻԺՄԿ խմբավորումը կարևոր դեր է խաղացել Իրանի հեղափոխության և Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։ Այս ձախակողմյան արմատական շարժումը պայքարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսլամական հեղափոխությունից և այաթոլլա Խամենինի իշխանության գալուց հետո։

Քաղաքականություն