«Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ

Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով ` 


«Yerevan City Supermarkets ձեր «չմիտումնավոր» թափթփվածությունը չի ավարտվում: Պիտակով 200 դրամանոց հյութը դրամարկղում 300 դրամ ա գանձում: Թե բա, գինը փոխվել ա,  50% միանգամից թանկանալը պատճառ ունի,  Լարսն ա մեղավո՞ր»


Auroranews-ը կապ հաստատեց Միքայել Մարգարյանի հետ, նա փոխանեց, որ նախկին Փակ շուկայի տարծքում գտնվող «Երևան Սիթի» Սուպերմարկետից  գնել է հյութ, որի գինը նշված է եղել 200 դրամ, ինքնասպասարկվող դրամարկղ մոտենալուց հետո, պարզել է` հյութի արժեքը 300 դրամ է: 


Աշխատակիցները պարզաբանել են. «Երևի գինը փոխվել է»:


Սրահի մենեջերն էլ ասել է. «Թանկացել է, բայց կտրամադրենք ապրանքը այն գնով, որքան գնապիտակի վրա եք տեսել»:


Միքայել Մարգարյանը  Auroranew-ին ասաց, որ շատ գնումների դեպքում մարդիկ ուշադրություն չեն դարձնում: Իր մոտ գնումը քիչ էր, նկատել է: 200 դրամով գնում կատարել հրաժարվել է, աշխատակիցներին էլ ասել է.   


«Եթե չնկատեի, դուք խաբելու էիք, օրվա մեջ արդեն քանի հոգու խաբել եք, ու դեռ պարզ չի գինը նոր է փոխվել, թե քանի օր է այդ վիճակն է»:

Քաղաքականություն