Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է նոր արյան խումբ
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը երբեք չի հայտնաբերվել աշխարհում որևէ մեկի մոտ, հաղորդում է The New Indian Express-ը։
Ըստ թերթի՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստման ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, բայց առկա O-դրական արյունից ոչ մեկը հարմար չէր հնարավոր փոխներարկման համար։
«Օգտագործելով առաջադեմ սերոլոգիական մեթոդներ՝ մեր թիմը պարզեց, որ նրա արյունը «պանռեակտիվ» էր, անհամատեղելի բոլոր թեստային նմուշների հետ։ Ճանաչելով սա որպես հազվագյուտ կամ անհայտ արյան խմբի հնարավոր դեպք՝ մենք արյան նմուշներ վերցրեցինք հիվանդի ընտանիքի 20 անդամներից՝ համատեղելի խումբ գտնելու համար, բայց ոչ մեկը չհամապատասխանեց», - թերթին ասել է Քոլար հիվանդանոցի վիրաբույժ Անկիտ Մաթուրը։ Վիրահատությունը հաջողությամբ է անցել՝ առանց արյան փոխներարկման անհրաժեշտության։
Մի շարք իմունոլոգներ կարծում են, որ Հնդկաստանի բնակչի մոտ նախկինում անհայտ արյան խումբը կարող է պայմանավորված լինել երկրի մերձավոր ազգականների միջև ամուսնությունների ավանդույթով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
«Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ
Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով ` «Yerevan C...
Առանց մուտքի արտոնագրերի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի...
Նախաձեռնվել է անվանափոխել Երևանի Լենինգրադյան փողոցը․ Խաչատրյան
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որտեղ և անդ...