Նախաձեռնվել է անվանափոխել Երևանի Լենինգրադյան փողոցը․ Խաչատրյան
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որտեղ և անդրադարձել է Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցին։
«Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել ՄԵԾ ՀԱՅԻ, ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ անունով։
Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։
Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։
Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ամերիկյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-Ները զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. ««Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղ...
«Երևան Սիթի» սուպերմարկետում գնապիտակի վրա այլ գին է, դրամարկղում` այլ
Միքայել Մարգարյան ֆեյսբուքյան էջի օգտատերը իր էջում նկարներ է հրապարկել «Երևան Սիթի» Սուպերմարկետից, գրելով ` «Yerevan C...
Թուրքիայում գրանցվել է ռեկորդային շոգ՝ +50°C
Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը մոտեցել է 50°C-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում ա...
Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է նոր արյան խումբ
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, ո...