Իսրայելը փորձել է Ֆրանսիային ստիպել հրաժարվել Պաղեստինը ճանաչելուց
Իսրայելը փորձել է ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա, որ վերջինս հրաժարվի Պաղեստինի պետության ճանաչումից։
Իսրայելը սպառնացել է կրճատել հետախուզական տվյալների փոխանակումը և գուցե անեքսիայի ենթարկի Պաղեստինի տարածքի մի մասը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ֆրանսիացի պաշտոնյաները նշել են, որ Իսրայելը ամիսներ շարունակ ճնշում է գործադրել Մակրոնի վրա՝ կանխելու ճանաչումը։
Իսրայելի կողմից Ֆրանսիային ուղղված նախազգուշացումները ներառել են հետախուզական տվյալների փոխանակման կրճատում և Փարիզի տարածաշրջանային նախաձեռնությունների խոչընդոտում, և նույնիսկ ակնարկներ են արվել Արևմտյան ափի մի մասի հնարավոր անեքսիայի մասին։
Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Փարիզը որոշել է, որ Նեթանյահուն կգործի իր ձևով Արևմտյան ափի հարցում՝ անկախ նրանից, թե Ֆրանսիան ճանաչում է Պաղեստինը, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․«Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայր...