
Ռուսաստանն ԱԹՍ-ների լայնածավալ հարձակում է սկսել Օդեսայի վրա

Օդեսայում այրվում է լեգենդար «Պրիվոզ» շուկան: Քաղաքը գիշերը ռուսական Զինված ուժերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Օդեսայի շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ քաղաքում գիշերը երկրորդ անգամ տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։
«Քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։ Այրվել են բազմահարկ բնակելի շենքի երկու հարկ, երկհարկանի տան տանիք, առևտրային տաղավարներ և բենզալցակայան։ Վնասվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող ճարտարապետական հուշարձանները։ Վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են։ Բոլոր լիազոր մարմինները սկսել են աշխատանքները ռուսական հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։