Քաղաքականություն Կարևոր

Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է

Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
 Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։««Հորադիզ»…

 Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։


««Հորադիզ» սահմանային ջոկատի ծառայության տարածքում իրականացված հետախուզության և օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետության տարածք մեծ քանակությամբ թմրանյութերի տեղափոխումը»,- հաղորդում է ծառայությունը: 


Հաղորդվել է, որ խուզարկությունների արդյունքում սահմանային գոտում հայտնաբերվել և առգրավվել է 12 կիլոգրամ 100 գրամ մարիխուանա և 399 մեթադոնային M-40 հաբ, որոնք պարունակում էին թմրանյութեր։


Փաստի առթիվ շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական միջոցառումները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250