Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ սրբազանի հայտարարությանը
Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի է տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Մկրտչյանին, Ստյոպա Սաֆարյանին, Անի Խաչատրյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։ Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։
Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք` Կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...