Բագրատ սրբազանը քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան
Կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանին Քննչական կոմիտեն «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու» մեղադրանք է առաջադրել, նրան և Սբազան պայքարի մի շարք մասնակիցների, ինչպես նաև քաղաքական գործիչների ու հոգևորականների ձերբակալել են, կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարաններ, շատերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է խափանման նշված միջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Բանակցությունների արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ. Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հրապարակել է «Ինչ հաջողվեց ներկա իշ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...