Քաղաքականություն

Լարված իրավիճակ Ուկրաինայի քաղաքներում. ցուցարարները վճռական են տրամադրված

Ofelya
Լարված իրավիճակ Ուկրաինայի քաղաքներում. ցուցարարները վճռական են տրամադրված

Ռովնո քաղաքի բնակիչները միացել են սկանդալային օրենքի դեմ բողոքի ցույցերին, որը փաստացի վերացնում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (SAP) անկախությունը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:


Ավելի վաղ բողոքի ցույցի էին դուրս եկել Դնեպրի, Կիևի, Լվովի, Օդեսայի, Պոլտավայի և Տերնոպոլի բնակիչները։ Մայրաքաղաքում ցուցարարները նաև պահանջել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը:


Հավելենք՝ Գերագույն ռադան 263 ձայնով ընդունեց օրենք, որը փաստացի վերացնում է NABU-ի և SAP-ի անկախությունը: Օրենքն արդեն ստորագրել է խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը: Ուկրաինացի մի շարք պատգամավորներ հայտնել են, որ օրենքն արդեն ստորագրել է Վլադիմիր Զելենսկին, սակայն Ռադայի կայքում հաստատող տվյալներ չկան:


Ընդունված օրենքի համաձայն՝ Ուկրաինայի գլխավոր դատախազը դառնում է ՀԴԲ դատախազների ղեկավար, ինչը գործնականում կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը փոխանցում է իր ենթակայությանը և ազդում NABU-ի կողմից վարվող գործերի վրա: Բացի այդ, օրենքը չեղյալ է հայտարարում գործերը NABU-ից այլ մարմիններ փոխանցելու արգելքը, և գլխավոր դատախազն այժմ կկարողանա ստանձնել NABU-ի վարույթները և փոխանցել դրանք այլ դատախազների: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250