Ժամանակն է հաշտվել իրականության հետ. Էրդողանը կոչը միջազգային հանրությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է միջազգային հանրության կողմից ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) ճանաչման և նրա հետ համապարփակ համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հաշտվի իրականության հետ և հաստատի դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ ՀԿԹՀ-ի հետ։ Ժամանակն է վերջ դնել կիպրոսցի թուրքերի նկատմամբ անարդարություններին: Թուրքիան կողմ է Կիպրոսի խնդրի լուծմանը՝ կղզում երկու պետությունների ստեղծման հիման վրա», - նշել է Էրդողանը։
Հավելենք՝ Կիպրոսն ըստ ազգային պատկանելության բաժանված է 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից ի վեր: Ռազմական գործողությունների արդյունքում թուրքական վերահսկողության տակ է հայտնվել Կիպրոսի տարածքի մոտ 37% - ը, որտեղ 1983 թվականին ստեղծվել է ՀԿԹՀ-ն, որը համաշխարհային հանրությունում ճանաչվում է միայն Անկարայի կողմից։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որը բնակեցված է հիմնականում կիպրացի հույներով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պարբերա...
«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»...
ԱՄՆ հետախուզության աղբյուրները՝ Իրանի նախագահի դեմ ծրագրված սպանության մասին
ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրներ CBS News-ին հաստատել են, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է Իրանի վրա Ի...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...