ՔԿ-ն մանրամասներ է հայտնել հանրային տրանսպորտում ուղևորի անպարկեշտ գործողություններից
Երևանի հանրային տրանսպորտում աղմկահարույց տեսանյութի հետ կապված մասին մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց ՔԿ մամուլի խոսանկ Կիմա Ավդալյանի հետ:
Մեզ հետ զրույցում Ավդալյանն ասաց. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
Հիշեցնենք` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Երկու տղա ոչ պարկեշտ գործողություններ են կատարում ուղևոր կանանց նկատմամբ, վարորդը նկատել է, որ խոսակցություններ են ընթանում ավտոբուսում, հասկանալով խոսքը ինչի մասին է, ինչից են կին ուղևորները բողոքում, երթևեկությունը չշարունակելով մոտեցել է տղաներին և հորդորել է իջնել, ինչից հետո վարորդին հարվածել են, այլ ուղևորներ վարորդին և այդ կանանց պաշտպանելով, հորդորել են իջնել ավտոբուսից։ Վարորդը վերջնականապես իջեցրել է երկու տղաներին և շարունակել երթևեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցա...
Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. օդանավակայանի տնօրեն
Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, տարածքի ռելիեֆը և հեռավորությունը Երևանից՝ «Սյունիք» օդանավակայանի գործունեութ...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արևշատ համայնքում տեղի ունեցող ձերբակալություններից
Արևշատ համայնքում խուլիգանության փաստով նախաձեռնված է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավ...
ՊԵԿ-ի պարզաբանումը Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրների վերաբերյալ
Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել ռադիոլսողներից, ըստ որոնց Մեղրիի Ագարակի անցակետում մի շարք խնդիրներ կան: Մասնավորապ...