Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում: Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: Այս մասին հայտնում shamshyan.com-ը:
«Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մի քանի վարորդներ նշում էին, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի»,- գրում է լրատվականը:
Նմանատիպ հոդվածներ
Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. օդանավակայանի տնօրեն
Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, տարածքի ռելիեֆը և հեռավորությունը Երևանից՝ «Սյունիք» օդանավակայանի գործունեութ...
Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի...
Հայաստանում նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգել
Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախ...
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արևշատ համայնքում տեղի ունեցող ձերբակալություններից
Արևշատ համայնքում խուլիգանության փաստով նախաձեռնված է քրեական վարույթ: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավ...