«Երևան ավտոբուս»-ը՝ հարբած ուղևորի անպարկեշտ գործողությունների մասին
Երևանի հանրային տրանսպորտում աղմկահարույց դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։
«Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Երկու տղա ոչ պարկեշտ գործողություններ են կատարում ուղևոր կանանց նկատմամբ, վարորդը նկատել է, որ խոսակցություններ են ընթանում ավտոբուսում, հասկանալով խոսքը ինչի մասին է, ինչից են կին ուղևորները բողոքում, երթևեկությունը չշարունակելով մոտեցել է տղաներին և հորդորել է իջնել, ինչից հետո վարորդին հարվածել են, այլ ուղևորներ վարորդին և այդ կանանց պաշտպանելով, հորդորել են իջնել ավտոբուսից։ Վարորդը վերջնականապես իջեցրել է երկու տղաներին և շարունակել երթևեկությունը»,- ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակը։
Գեղամ Ասատրյանի խոսքով՝ ավտոբուսում եղած տեսագրություններն ուղարկվել են ոստիկանություն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ աղմկահարույց դեպք է տեղի ունեցել Երևանի հանրային տրանսպորտում։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում հարբած ուղևորի և մյուս ուղևորների, ինչպես նաև վարորդի միջև վեճ էր բռնկվել։
Նմանատիպ հոդվածներ
Անձրևները կվերսկսվեն, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստան
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպաս...
Ռուբլին՝ թանկացել Է, դոլարը` էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը...
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրի...