
Մոսկվայում և Կիևում իրավիճակը լարված է․ փոխադարձ հարվածներն են հասցնուն միմյանց

Մոսկվան և Կիևը կրկին հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերվանից խոցվել է ուկրաինական 174 անօդաչու թռչող սարք, գրում է «ՏԱՍՍ»-ը։
Բելգորոդի մարզում կան զոհեր և վիրավորներ: Վորոնեժի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում ևս հայտնի է տուժածների և ավերածությունների մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեղեկացրել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված երեք ԱԹՍ է խոցվել։ Թիրախում են եղել Լենինգրադի և Բրյանսկի մարզերը:
Ռուսական ուժերն էլ կրկին հարվածել են Կրիվոյ Ռոգին: Ավելի վաղ Ռուսաստանը համակցված հարված էր հասցրել քաղաքին՝ ամենազանգվածայինը պատերազմի սկզբից ի վեր։ Հաղորդվել է տուժածների և ավերածությունների մասին: Հարվածներ են հասցվել նաև Դնեպրին, հայտնի է 1 զոհի և տուժածների մասին, ձեռնարկություններ են հրդեհվել և ավերվել: