Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» գերատեսչություններին։
«Արտադրանքի ստուգված նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ի պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
50%- ում հայտնաբերվել է ոչ խաղողային սպիրտի օգտագործում. նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի շուկա է մատակարարվում անորակ կոնյակի սպիրտ (կամ արհեստական հավելումներով, կամ խաղողի փոխարեն՝ ցորենի):
Հավելենք՝ «Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել էր, որ խնդիրը լուծելու համար ասոցիացիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում...
Արևմուտքն Իրանին ժամանակ է տվել․ լուրջ հետևանքներ կլինեն միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթա...
Թրամփն Ուկրաինա կուղարկի Tomahawk թևավոր հրթիռներն, որոնք կհասնեն մինչև Մոսկվա և Պետերբուրգ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարցրել է, թե ինչու Ուկրաինան չի հարվածում Մոսկվային։ Ա...
Ռուսաստանը լայնածավալ հարձակման է նախապատրաստվում․ CNN
Մի քանի շաբաթից ռուսական զորքերը կանցնեն ուժեղացված հարձակման։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Պ...