Քաղաքականություն
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ճամբարներին
Ofelya
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ հարվածներ են հասցրել Լիբանանի Բեքաա հովտում գտնվող «Հեզբոլլահ» շարժման հատուկ նշանակության ուժերի ռազմական ճամբարներին: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջերս հարվածներ են հասցրել Լիբանանի Բեքաա շրջանում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման մի քանի թիրախների։
Հարվածների ընթացքում հարձակվել են Ռադվանի ուժերի ճամբարների վրա, որտեղ հայտնաբերվել են զինյալներ և զենքի պահեստներ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։