Զատուլինը՝ «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունների տրամաբանության մեջ։ Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:
Հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հնչեցրած տարբերակը հայկական տարածքի մի հատվածը երրորդ կողմի կառավարմանը փոխանցելու մասին անընդունելի է և իրավաբանորեն անհնար:
Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են իրական ծրագրերի կամ նպատակների մասին զգուշացնել։
«Կարծում եմ՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,- ասել է խորհրդարանականը։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն վերահսկելու են ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Սակայն հիմա «ոչ ոք այդ մասին չի անհանգստանում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»։
Նա կարծում է, որ Երևանի և Բաքվի համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով ձեռնտու չէ այդ մասին հարցնել Ռուսաստանին, այլ ձեռնտու է պայմանավորվել ամերիկացիների հետ։
«Ես կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական կոնյակի մոտ 90%-ը անվտանգ չեն համարում
Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...
Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Մասնավորապես...
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,մեր առաջին իսկ...