Հայաստանը չի քննարկում ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. վարչապետի խոսնակ
Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
Պատասխան. Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաեւ՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։
Հարց. Իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը։
Պատասխան. ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ ա...
Սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են Աբու Դաբիում կայացած հանդիպման առաջին արդյունքները: Ադրբեջանի և Հայաստ...
Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Հիշեցնենք՝ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության...
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դ...