Պատահարներ
Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում․ բնակելի շենք է բռնկվել կան զոհեր այդ թվում՝ մեկ երեխա
Ofelya
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասի բնակելի համալիրում գտնվող բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հուրիեթ» թերթը։
Հաղորդվում է, որ հրշեջները փրկել են շենքում անօգնական մնացած բնակիչներին:
Թերթի տվյալներով՝ հրդեհի հետևանքով մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 20 մարդ տուժել է ծխի ներշնչումից: Դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ:
Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան, պատճառը անհայտ է։ Ծխից թունավորվածները հոսպիտալացվել են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0