Պատահարներ
Սիրիայում մոլեգնող հրդեհները մոտեցել են հայաբնակ գյուղերից մեկին
Սիրիայի Լաթաքիա նահանգում անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ։
«Գանձասարը» հայտնում է, որ կրակը մոտեցել է հայաբնակ Քեսաբի գյուղերից մեկին՝ Տիվզաղաճին։
Տեղի բնակիչներն արդեն 2 օր աշխատանքներ են իրականացնում՝ հրդեհի տարածումը կանխելու համար, որը դժվարանում է ուժեղ քամիների պատճառով։
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսարանից էլ հայտնում են, որ Արամ Ա-ն ուշադրության կենտրոնում է պահում կատարվող աշխատանքներն ու մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի պատասխանատուների հետ։
Հավելենք՝ հրդեհներն արդեն լուրջ վնաս են հասցրել Լաթաքիայի անտառներին, գյուղատնտեսական հողերին և պտղատու այգիներին։ Քաղաքացիական պաշտպանության խմբերը տարհանել են բազմաթիվ ընտանիքների։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 10 հազար մարդ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ի խիստ նախազգուշացումը ոչ սթափ վարորդներին. սա հնարավորություն է
Վտանգավոր իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին․ երթևեկությունը խաթարվել է
1.0