
Տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի․ «Տաշիր»-ը՝ խուզարկության դեպքերի մասին

«Տաշիր»-ը մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։
«Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:
Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում։