
Աբբաս Արաղչին հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) կոպիտ խախտում էին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Ռիո դե Ժանեյրոյում կայացած BRICS գագաթնաժողովում:
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում և վերլուծություն է անցկացնում, և զեկույցը կներկայացվի կառավարությանը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կրոնական կարգադրության՝ ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքը տեղ չունի հանրապետության պաշտպանական դոկտրինայում, այն արգելված է կրոնական տեսանկյունից»,- հավելել է Արաղչին։
Հուլիսի 2-ին նախարարը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել դրանց վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ Նրա խոսքով՝ ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ է պատահել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանում, որին հարվածել է ԱՄՆ զինված ուժերը։ Այս պահին հայտնի է, որ օբյեկտները լուրջ և ծանր վնաս են կրել, ասել է դիվանագետը։