Տապալված ծառեր, վնասված տանիքներ․ ուժգին քամու հետևանքները
Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։
Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում հայտարարել է, որ Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարա...
Ուժգին պայթյուն՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային մասում գտնվող Յոլո շրջանում գտնվող հրավառ նյութերի պահեստում տեղի է ունեցել հզոր պայթ...
Հանգստյան գոտում երեխա է կորել. 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները
Հուլիսի 13-ին, ժամը 13:18-ին ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Ապարանում պտտահողմի հետևանքով կան տուժածներ
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը...