
Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել.
«Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը և ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին:
Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ և Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:
Հիշեցնենք` այս պահին բողոքի ակցիա է իրականացվում ի աջակցություն Սամվել Կարապետյանի, որին մասնկցում են նաև մի շարք հոգևորականներ այդ թվում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: