
Բողոքի ակցիա է իրականացվում ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Ի աջակցություն Սամվել Կարապետյանի այս պահին բողոքի ակցիա իրականցվում, երթը շարժվելու է ԱԱԾ մեկուսարան: «Պայքար-պայքար #մերձևով». այսպիսինն է ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի կարգախոսը:
Բողոքի ակցիային մասնակցում են մեծ թվով եկեղեցականներ, այդ թվում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Սրբազան պայքարի համակիրները ևս միացել են հանրահավաքին:
Հայտնել էինք` գործարար Սամվել Կարապետյանի որդու համար անակնկալ չէր, որ դատավոր Արմեն Դանիելյանն անփոփոխ է թողել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
«Շատ սպասելի էր, ուրիշ տարբերակ չկար, չգիտեմ՝ ինչ ասեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգիս Կարապետյանը։
Մաշտոցի պողոտային հարող այգում, որտեղ իրականացվում է Բողոքի ակցիային տեղակայված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Շուտով երթը կշարժվի Սամվել Կարապետյանի կալանավորման վայրը:
Հիշեցնենք` Սամվել Կարպետյանը կալանավորվել է 2 ամսով: