Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին. ինչ է քննարկվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացմանը։
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցմանը, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացմանն ու մաքսային ընթացակարգերին առնչվող հարցերին։ Երկուստեք ընդգծվել է նաև էներգակիրների ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը։
Քննարկվել են ճանապարհաշինության համատեղ ծրագրերը, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և այդ ուղղությամբ նոր հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել իր ջերմ ողջույնները։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...