«Նոան» արձագանքել է ՀՖՖ նախագահի հայտարարությանը
Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի աղմկահարույց հայտարարությանը, ըստ որի՝ նա այս պահին մտադրություն չունի կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։
ՀՖՖ գործող նախագահն իր այս որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանի YouTube-յան «Podcast with Garamyan» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Այսօր հարցազրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ՝ արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար»,- նշված է «Նոայի» հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելո...
Ես մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում, ասում եմ շատ պարզ հիմա։ Այս պահին ընդհան...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...