Իրանը փորձում է մեզ ուժով դուրս մղել. Նեթանյահուի կոշտ հայտարարությունը
Իրանը փորձում է ուժով դուրս մղել Իսրայելին Լիբանանի հարավից, սակայն փաստացի Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրան ասում են, որ դա նրա գործը չէ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելի քաղաքացիներ, ուզում եմ հայտարարել Իսրայել պետության համար կարևոր ձեռքբերման մասին։ Դուք գիտեք, որ Վաշինգտոնում բանակցություններ էին ընթանում Իսրայելի, Լիբանանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև։ Դրանք երկարատև բանակցություններ էին, և այսօր տվել են իրենց արդյունքը։
Ամենակարևորն այն է, որ Իսրայելը շարունակում է մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Սա մեծ ձեռքբերում է, և մենք այն կպահպանենք այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել և քանի դեռ սպառնալիք կա Իսրայել պետության համար։
Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Իրանը փորձում է մեզ ստիպել հեռանալ Հարավային Լիբանանից։ Սակայն իրականում Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրան ասում են՝ սա ձեր գործը չէ։ Դուք Լիբանանում անելիք չունեք։ Ո՛չ դուք, ո՛չ «Հեզբոլլահը», ո՛չ էլ որևէ այլ ահաբեկչական կազմակերպություն։
Երկրորդ կարևոր կետն այն է, որ մենք հնարավորություն ենք տալիս Լիբանանի բանակին ստեղծել կառույց, որը կվերահսկի տարածքը։ Մենք ձևավորում ենք երկու փորձնական գոտի, որոնք առաջարկել է Ցախալը։ Դրանցից մեկը գտնվում է անվտանգության գոտուց դուրս՝ Լիտանի գետից հարավ, իսկ երկրորդը՝ Լիտանիից հյուսիս, որի փոքր հատվածը ներառված է ընդլայնված անվտանգության գոտում, որը մենք ստեղծել ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Իսրայելի պաշտպանության բանակը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, և զինվորականներն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն։
Մենք մշտապես պահպանում ենք սկզբնական անվտանգության գոտին՝ հակատանկային հրթիռների հասանելիությունից դուրս։ Մենք թույլ չենք տալիս, որ այնտեղ մտնեն «Հեզբոլլահը» կամ քաղաքացիական բնակչությունը։ Այդ տարածքը շարունակում է մնալ պաշտպանության ներքո։ Եվ ամենակարևորը՝ Իսրայելը հայտարարում է, որ մեր անվտանգությունն առաջնային է», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...