Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին. շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը. ԶԼՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս պահին հաջորդ ընտրություններում մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, իսկ ֆուտբոլային կուլիսներում արդեն իսկ սկսել են ակտիվորեն քննարկել նրա հավանական փոխարինողի անունը։ Այս մասին գրում է Armsport-ը:
ՀՖՖ գործող նախագահն իր այս որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանին տված հարցազրույցում։ Թեև նա կթողնի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը, սակայն ֆուտբոլից ամբողջությամբ չի հեռանա. Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարել ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեներում։
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում վերընտրվել էր 2023 թվականին՝ քվեարկության արդյունքում առաջ անցնելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսից։
Այս հայտարարությանը, ի դեպ, նախորդել էր մեկ այլ առանցքային փոփոխություն՝ պաշտոնից հեռացել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։
Այժմ, երբ պաշտոնապես հաստատվում է նոր ընտրությունների և նոր ղեկավարի գալու փաստը, որպես ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածու է շրջանառվում Մելիքբեկյանի ներկայիս խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի անունը։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելո...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Ես մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում, ասում եմ շատ պարզ հիմա։ Այս պահին ընդհան...