Ֆրանսիայում մահացել է Մակրոնի կնոջն իբր սեռափոխման վիրահատություն կատարած բժիշկը

Վիրաբույժ Ֆրանսուա Ֆավրը, որի անունը հայտնվել էր Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հնարավոր սեռի փոփոխության մասին հրապարակումներում, անցյալ ուրբաթ մահացած է գտնվել Փարիզում: Այս մասին հայտնել է ֆրանսիական Enquete du jour հրատարակությունը։


Դատաբժշկական փորձաքննության բյուրոն հայտարարել է, որ 58-ամյա տղամարդը ինքնասպան է եղել։


Վիրաբույժի քրոջ խոսքով՝ իր եղբայրը ինքնասպան չի եղել: Նա կարծում է, որ նրա մահը կապված է նրա տված հարցազրույցի հետ։


Տղամարդը լրագրողներին խոստացել էր «լույս սփռել» Բրիժիտ Մակրոնի սկանդալային վիրաբուժական վիրահատությունների վրա։


Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին լրագրող Քենդիս Օուենսը, չնայած Ելիսեյան պալատի սպառնալիքներին, հրապարակել է Առաջին տիկնոջ վերաբերյալ իր հետաքննության առաջին մասը։ Այնտեղ ուղղակի ապացույցներ չկան, բայց լրագրողը պնդել է, որ սա «միայն սկիզբն է»։