Թրամփը՝ Մակրոնի կնոջ սեռափոխության լուրերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է դադարեցնել հետաքննությունը, թե արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, կարող էր նախկինում կենսաբանական տղամարդ լինել։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը։


Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը անձամբ խնդրել է Թրամփին ազդել լրագրողի վրա Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ։ Կարճ ժամանակ անց Թրամփը զանգահարել է Օուենսին և սկսել է համոզել լրագրողին, որ Բրիջիթ Մակրոնը իրական կին է, քանի որ մոտիկից տեսել է նրան։ ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։


Օուենսը չի համաձայնել Թրամփի հետ և սկսել է ապացուցել նրան, որ Բրիջիթ Մակրոնը այցելել է սեռի փոփոխման մասնագետ բժշկի։ Թրամփն, իր հերթին, նրան գործարք է առաջարկել։ Եթե լրագրողը չշարունակի հետաքննությունը, ինքը կվճարի նրա հարցազրույցի համար։