Մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել Հայաստանին. Կայա Կալաս
Իհարկե, այդ որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Սակայն, եթե դիտենք ավելի լայն պատկերը, նայենք Եվրոպայի քարտեզին, կտեսնենք որ դա բոլորի համար շահեկան է, եթե համագործակցենք միմյանց հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանին սպասում են Եվրամիությունում, թե՞ ոչ:
«Ճիշտ է՛, որոշ անդամակցության գործընթացներում մենք բավականին դանդաղել ենք, թեկնածու երկրները չափազանց երկար են սպասել և մենք փորձում ենք այդ գործընթացներն արագացնել, քանի որ փորձում ենք այդ երկրներին հնարավորություն տալ մուտք գործել մեր ներքին տնտեսական շուկաներ:
Հայաստանը մեր անմիջական հարևանն է, մեր շահերից է բխում, որ մեր հարևանությունը զարգանա, Հայաստանն առաջընթաց ունենա և լինի տնտեսական աճ և բարեկեցիկ կյանք մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք Հայաստանի հետ որքան հնարավոր է սերտորեն աշխատել: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ տեսնելու, թե էլ ի՞նչ կարող ենք անել»,-ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից և շատերը նշում են, որ դեպի Եվրոպա գնալը Հայաստանի համար լի է ռիսկերով եվրոպացի բարձաստիճան դիվանագետը նշեց՝
Այն որ ռուսները սպառնալիքներ են հնչեցնում նորություն չէ: Մենք դա տեսել ենք նաև աշխարհի այլ հատվածներում: Կարծում եմ՝ այստեղ պետք է հստակ լինի, թե ինչ են ուզում անել հենց իրենք՝ հայ ժողովուրդը: Կախվածություն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն բարդ է: Նաև այդ պատճառով է պետք տնտեսության դիվերսիֆիկացումը: Ձգտում ենք ավելացնել Հայաստանի հնարավորությունները, որպեսզի դուք ստիպված չլինեք լիովին կախված լինել Ռուսաստանից:
Եթե այդպես եք ցանկանում՝ ընտրությունը ձերն է: Բայց մենք տեսել ենք, թե ինչպես կարող է տնտեսական կախվածությունը նաև կիրառվել ընդդեմ այդ երկրների: Այդ պատճառով անհրաժեշտ է կապ հաստատել բարեկամական երկրների հետ, որովհետև մյուս կողմը կարող է փորձել վնաս հասցնել ձեզ:
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Սա այն է, ինչ իրականում կործանում է ռուս-հայական հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
Կարդալով իմ ռուս գործընկերների արձագանքները այսօրվա իմ հայտարարության վերաբերյալ, որ ժամանակն է լրջորեն քննարկել ռուսակա...
Եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն. Ալեն Սիմոնյանի գրառումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ...
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել
Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաս...