ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ֊ից։


«Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ բողոք է հայտնվել ռուսական կողմին՝ կապված երկու երկրների միջև հարաբերություններին վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի հետ։


Ռուսական կողմին կրկին խորը մտահոգություն է հայտնել մեր երկու հայրենակիցների մահվան և հունիսի 27-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների բնակության վայրերում անցկացված խուզարկությունների ժամանակ նրանց ստացած ծանր մարմնական վնասվածքների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ միջադեպի վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը հակասական է՝ հաշվի առնելով մահացած հայրենակիցների մարմինների վրա բռնության կոպիտ հետքերի առկայությունը և փորձագիտական ​​կարծիքը։