Իրանի ԱԳ նախարարը՝ միջուկային օբյեկտները վերագործարկելու մասին

Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացրած հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել Է Իրանի Արտաքին գործերի նախարար  Աբբաս Արաղչին CBS News-ին տված հարցազրույցում։


«Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդոյում։ Ընդ որում, այս պահին մենք գիտենք, որ օբյեկտները լուրջ և խիստ վնասվել են։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս գնահատում և վերլուծություն է իրականացնում կառավարությանը», - ասել է նա։


Դիվանագետի խոսքով՝ վնասի չափերի վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:


«Մենք պետք է սպասենք գնահատականներին՝ հնարավոր է արդյոք վերագործարկել միջուկային օբյեկտները, թե ոչ», - նշել է նա:


Իրանի ԱԳ նախարարը, հավելել է, որ  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կրոնական ֆեթվայի համաձայն՝ «Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում, այն արգելված է կրոնական տեսանկյունից նույնպես»։