Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Պակիստանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ և հայտարարել, որ այդ գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը՝ Իսլամաբադի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման 52-ամյակին նվիրված արարողության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:


«Պակիստանը խորը մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների վերաբերյալ։ Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ բացարձակապես անհիմն ագրեսիան և ԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա։


Այս գործողությունները լուրջ և վտանգավոր սրացում են և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում», - ասել է նախարարը։

Քաղաքականություն