Մենք դիմակայել ենք 12-օրյա պարտադրված պատերազմին. Արաղչի

Նախքան բանակցությունները վերսկսելու մասին որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները՝ ռազմական հարված հասցնելու նպատակով։ Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի: Այս մասին CBS հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:


Վերջինս խոսել է ուրանի հարստացման ծրագրի մասին:


«Եթե այս ոլորտին վնաս հասցվի կամ այն ամբողջությամբ ոչնչացվի, մենք կարող ենք արագորեն վերականգնել կորուստները և վերացնել հետամնացությունը՝ կրկին առաջընթաց գրանցելու համար։ Հարստացման տեխնոլոգիաներն ու գիտելիքները հնարավոր չէ ռմբակոծություններով ոչնչացնել:


Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության խորհրդանիշ։ Մենք դիմակայել ենք 12-օրյա պարտադրված պատերազմին, և, հետևաբար, ժողովուրդը չի հրաժարվի հարստացումից»,- ասել է Արաղչին։