Հուսանք ահաբեկչության խրախուսման փորձ չէր. Կոնջորյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում: Այս հայտարարությանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նախ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի ներքին գործն են։
Երկրորդ՝ Ռուսաստանի արտգործնախարարի մեկնաբանությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին ուղղակի միջամտության փորձ է։
Երրորդ՝ պարոն Լավրովի ձևակերպումները նույնական են Հայաստանում ահաբեկչության կոչ անող շրջանակների բառապաշարին։
Հուսանք, որ սա ընդամենը թեմային չտիրապետելու հետևանք է, այլ ոչ թե Հայաստանում ահաբեկչության խրախուսման փորձ»,- ասել է Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը մտահոգիչ է. դժվար թե դա Հայաստանին օգուտ տա. Լավրով
Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է: Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները մտահոգում են...
Կազատվեն աշխատանքից և կդատվեն. Փաշինյանի գրառումը
Հայասանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քա...
Անհետաձգելի քննչական գործողություններ՝ «Տաշիր գրուպ» գրասենյակում
«Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են սկսվել: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել.«Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...