Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության փոփոխություն Երևանում
Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես՝...
Արմեն Փամբուխչյանը՝ երթևեկության փոփոխությունների մասին
Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույց...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է՝ վիզայի դիմումները քննելիս իրենք դիտարկում են առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայ...
Ռուբլին շարունակում է թանկանալ. փոխարժեքն այսօր
Rate.am-ում հուլիսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383.5 դրամ...