
ԱՄՆ-ն գաղտնալսել Է Իրանի պաշտոնյաների հեռախոսազրույցները․ ինչ է բացահայտվել

Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն գաղտնալսել Է Իրանի պաշտոնյաների մասնավոր հեռախոսազրույցները: Դրանց բովանդակության համաձայն՝ երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքները չեն համապատասխանում Դոնալդ Թրամփի այն վարկածին, որ Իրանի միջուկային ծրագիրն «ավարտվել է կամ «տասնյակ տարիներ հետ է մղվել»: WP-ի տվյալներով՝ ինչպես ավիահարվածների մասշտաբները, այնպես էլ ամերիկյան կողմից Իրանին հասցված վնասը զգալիորեն չափազանցված են։
Նույն վարկածին հավատարիմ է նաև ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ինչի մասին նա ավելի վաղ հայտարարել էր։
Իր հերթին Սպիտակ տունը չի հերքում, որ այդ մասնավոր խոսակցությունները գաղտնալսվել են։ Այնուամենայնիվ, Թրամփի խոսնակ Քերոլայն Լիվիթը կտրուկ է արձագանքել տեղեկատվությանը։
«Ամոթալի է, որ Washington Post-ը տարածում է տեղեկատվությունն առանց համատեքստի՝ դրանով իսկ օգնելով մարդկանց հանցագործություններ կատարել: Իրանի միջուկային ծրագիրն ավարտված է», - նա կրկին ընդգծել է ԱՄՆ պաշտոնական վարկածը: