Քաղաքականություն
Իրանի ԱԳՆ–ն հայտարարություն է արել. Թեհրանն ապացույցներ ունի
Ofelya
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ապացույցներ ունի, ըստ որոնց Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները ներգրավված են Իսրայելին աջակցելու գործում։ Այս մասին հաղորդում է IRIB հեռուստաալիքը:
Ըստ իրանցի դիվանագետի՝ դա տեղի է ունեցել առանց այն երկրների կառավարությունների իմացության, որոնցում տեղակայված են այդ օբյեկտները։
«Մենք ապացույցներ ունենք նաև, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաները, չնայած այն երկրների կառավարությունների իմացության բացակայությանը, որտեղ դրանք տեղակայված են, որոշակի դեր են խաղացել Իսրայելին աջակցելու գործում», - շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մոսկվայից ենթադրում են՝ Երմակի գործը կարող է կապված լինել ԱՄՆ-ի ազդեցության խաղերի հետ
Ինչ է սպասվում Պուտին–Ցզինպին հանդիմանը. բացառիկ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակավոր փսլնքոտներ, Ղարաբաղյան պսևդոէլիտա, երիտասարդները զոհվեցին ձեզ համար. Փաշինյան
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
3.0