
Դա կլինի ամենավատ սցենարը Իրանի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի ապագան, որի ամենավատ սցենարը կլինի Իսլամական Հանրապետության դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT): Այս մասին Մակրոնը հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ահա թե ինչու ես առաջիկա օրերին ցանկանում եմ գործադրել բոլոր դիվանագիտական ջանքերը և միջոցներ ձեռնարկել՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու և դրանում Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամներին ներգրավելու համար։ Ես այն սկսկել եմ քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կշարունակեմ յուրաքանչյուրի հետ, ով տեսնում և հասկանում է հետագա ռիսկերը», - խոստացավ Ֆրանսիայի առաջնորդը։