Փեզեշքիանը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների խորացմանը

Թեհրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:


Իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանն աջակցում է միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերից զերծ տարածաշրջան ստեղծելու ջանքերին:


Վերջինս տարածաշրջանային խաղացողներին կառուցողական համագործակցության կոչ է արել՝ անվտանգության միջոցառումներ կազմակերպելու և աշխարհը կայունացնելու համար:


Փեզեշքիանը նշել է, որ միջուկային զենքից զերծ տարածաշրջանի ստեղծումը պետք է ներառի Իսրայելը։


Նրա խոսքով՝ իսլամական հանրապետությունը ստիպված էր հրթիռային հարված հասցնել Կատարում գտնվող ԱՄՆ կարևորագույն ավիաբազային՝ ի պատասխան Վաշինգտոնի անմիջական մասնակցության Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի ռազմական ագրեսիային։


Իրանի նախագաը զգուշացրել է, որ Իսրայելը ձգտում է անհամաձայնություն և հակամարտություն սերմանել իսլամական երկրների միջեւ և դեմ է նրանց հարաբերությունների խորացմանը։






Քաղաքականություն