
ԿՀՎ տնօրենը՝ Իրանի միջուկային օբյեկտների լուրջ վնասների մասին

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները ԱՄՆ-ի հարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել։
«ԿՀՎ-ն կարող է հաստատել՝ վստահելի հետախուզական տվյալների համակցությունը ցույց է տալիս, որ վերջին թիրախային հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագրին լուրջ վնաս է հասցվել»,- նշված է վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ռաթքլիֆի խոսքով՝ վստահելի աղբյուրներից ստացված նոր հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ավերվել են, և դրանց վերականգնումը կարող է տարիներ պահանջել:
Նա հավելել է, որ ԿՀՎ-ն շարունակում է հավաքել լրացուցիչ տեղեկություններ և կտեղեկացնի դրանց մասին պաշտոնատար անձանց և հանրությանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հերքել էր մամուլում հայտնված հետախուզության նախնական գնահատականները, որոնք պնդում էին, թե Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները չեն ոչնչացվել և կարող են վերականգնվել մի քանի ամսվա ընթացքում