Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին:
«Այցը բավականին դրական մթնոլորտում է անցել: Քննարկվել են թե Հայաստան- Թուրքիա երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր:
Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են: Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Ամեն դեպքում այս ուղղությամբ քայլեր պետք է անենք»,- ասել է Կոստանյանը:
Վերջինս հերքել է, որ Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու և ապրելու հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ եկեղեցում տիրող իրավիճակի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին խնդրել է, որ չհետապնդեն իրեն:Լրագրողների հարցին թե արդեն իրավապահներո՞վ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչա...
Դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալների գործողությունները հաստատող իրեր. ՔԿ
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու հա...
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ. Պեսկովը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ...